ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կանխատեսում՝ պատմության քաղաքական դասերով

Կանխատեսում՝ պատմության քաղաքական դասերով
16.06.2024 | 14:29

Հարավկովկասյան աշխարհաքաղաքական համայնապատկերը 1920-1928 թվականներին. Վրաստան՝ դեպի Արևմուտք, Ադրբեջան՝ դեպի Թուրքիա, Հայաստան՝ դեպի Արևմուտք (սրտատրոփ սպասում առ Սևրի պայմանագիր): Իսկ Ռուսական կայսրության տարածքում արյունալի քղաքացիական պատերազմ է՝ բոլշևիկների և Անտանտի կողմից սնվող սպիտակների միջև:

124 տարի անց. քաղաքացիական պատերազմ Արևմուտքից սնվող ուկրաինական հակառուսական վարչակարգի և ՌԴ հակաարևմտյան իշխանության միջև: Հարավկովկասյան աշխարհաքաղաքական համայնապատկեր՝ ռուսական ազդեցության վակուումի պայմաններում. Արևմտամետ Վրաստանի նոր քաղաքական վարքը՝ դրեյֆ Արևմուտքից դեպի Հյուսիս (ԵՄ-ԱՄՆ տանդեմից հիասթափության մեծ չափաբաժնով), Ադրբեջան՝ Թուրքիայի հետ տնտեսական և ռազմաքաղաքական երեսնամյա ինտեգրացիա և սիրո խոստովանություն առ հյուսիսային հարևան, առայժմ՝ սպասումներով: Հայաստան՝ սպասումներ ժողովրդավարությունից՝ Արևմուտքից, կորուստներ թուրք-ադրբեջանական տանդեմի հարվածներից, Սևրի փոխարեն նոր Ալեքսանդրապոլի պայմանագրի վախեր: Աշխարհաքաղաքական անորոշության լուծման բանալին ուկրաինական-քաղաքացիական պատերազմում է: Այնպես, ինչպես հարյուր քսանչորս տարի առաջ: Երեք պետությունների արտաքին քաղաքական վեկտորի ուղղվածությունն ու քաղաքական ռեժիմների բնույթը պայմանավորված է այդ պատերազմի ավարտական արդյունքներով:

Կանխատեսում՝ պատմության քաղաքական դասերով:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 5079

Մեկնաբանություններ